Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Սպանվել է Թալիբան շարժման առաջնորդը

Սպանվել է Թալիբան շարժման առաջնորդը
22.05.2016 | 18:52

BBC-ի փոխանցմամբ, Աֆղանստանի հետախուզական ծառայությունը հաստատել է, որ Աֆղանստանի Թալիբան շարժման առաջնորդ Մուլլահ Ախտար Մանսուրը սպանվել է ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածից։ Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Պակիստանի հարավարևմտյան հեռավոր շրջանում։ ԱՄՆ-ի պետաքրտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Մանսուրը վտանգ էր ներկայացնում ամերիկյան զինծառայողների համար։ Ավելի վաղ ԱՄՆ-ի ռազմական հրամանատարութան ներկայացուցիչը հայտնել էր, որ ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքերը Պակիստանում երկու մարդու են հարվածել։

Դիտվել է՝ 1290

Մեկնաբանություններ